20-60 սմ բարձրությամբ, պարզ քառանիստ ցողունով բազմամյա, մեղրատու խոտաբույս է։ Ունի կարճ և ամուր մազիկներով ծածկված ցողուն։ Սրտաձև և հաստ մազիկներով ծածկված հիմքային մասը աղեղնաեզր է, իսկ երկարավուն-ձվաձև տերևները՝ կոթունավոր։ Տերևներն արմատամերձ են։ Առաջացնելով հասկանմնան ծաղկաբույլեր՝ խոշոր հնգամդամ ծաղիկները աճում են ցողունի վերին մասի տերևանութներում։ 5 ուղիղ ատամիկներով զանգականման բաժակը խողովակաձև է։ Ունի երկշուրթ, մանուշակագույն պսակ և չորս երկուժ առէջներ։ Պտուղը կազմված է չորս ընկուզիկներից[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերին մասը՝ ծաղկաբույլերով, ծաղկման սկզբնական շրջանում։ Թթվիճը պարունակում է դաբաղանյութեր, ալկալոիդներ, խոլին, եթերային յուղ, K և C վիտամիններ, սապոնիններ, ստերոիդներ և այլն։ Թարմ տերևներն օգտագործում են որպես վերքամոքիչ միջոց վերքերի և այրվածքների բուժման համար։ Սերմերում կուտակվում են ճարպային յուղեր[1]։